Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ հաճախորդի վարքագիծը և սովորել, թե ինչպես կիրառել այդ գիտելիքը արդյունավետ մարքեթինգային և հաղորդակցման որոշումների մեջ։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կառուցել հաճախորդակենտրոն մոտեցում և ճիշտ աշխատել տարբեր թիրախային խմբերի հետ։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Մարքեթինգային շատ նախաձեռնություններ ձախողվում են, երբ հաշվի չի առնվում հաճախորդի իրական վարքագիծը, կարիքներն ու մոտիվացիաները։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես բաժանել շուկան, ընտրել ճիշտ թիրախը և կառուցել հաղորդակցություն՝ հիմնված հաճախորդի մտածողության վրա։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
- ինչպես իրականացնել արդյունավետ սեգմենտավորում,
- ինչպես սահմանել և ընտրել թիրախային լսարանը,
- ինչ է Buyer Persona-ն և ինչպես է այն կիրառվում մարքեթինգում,
- ինչ դեր ունի ներքին մարքեթինգը կազմակերպությունում,
- և ինչպես կառուցել ճիշտ հաղորդակցություններ հաճախորդների հետ։
Դասընթացի հիմնական թեմաները
- Սեգմենտավորում
շուկայի բաժանում ըստ վարքագծի, կարիքների և հատկանիշների
- Թիրախի սահմանում
թիրախային լսարանի ընտրություն և առաջնահերթությունների որոշում
- Buyer Persona-ներ
հաճախորդի պրոֆիլի ձևավորում և կիրառություն
- Ներքին մարքեթինգ
թիմի ներգրավվածություն և կազմակերպության ներսում հաղորդակցություն
- Հաղորդակցություններ
ուղերձների կառուցում և համապատասխանեցում տարբեր լսարանների համար
Արդյունքում մասնակիցները կկարողանան
- վերլուծել հաճախորդների վարքագիծը,
- ճիշտ սեգմենտավորել շուկան և ընտրել թիրախը,
- ստեղծել և օգտագործել Buyer Persona-ներ մարքեթինգային աշխատանքում,
- կառուցել արդյունավետ հաղորդակցություններ տարբեր լսարանների հետ։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է հաճախորդակենտրոն մարքեթինգային մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել հաճախորդի վարքագծի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
Մոդուլ 2. Հաճախորդի վարքագիծ
Դասընթացավար(ներ)
Ամսաթիվ
Սեպտեմբերի 28
