Email մարքեթինգ
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ Email մարքեթինգի դերը հաճախորդների հետ հաղորդակցման, ներգրավվածության և վաճառքների խթանման մեջ։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մարքեթոլոգների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կառուցել կառուցված, նպատակային և արդյունավետ էլեկտրոնային հաղորդակցություն։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Էլեկտրոնային փոստը շարունակում է մնալ մարքեթինգի ամենաարդյունավետ ալիքներից մեկը, սակայն սխալ կառուցվածքը, թույլ վիզուալը կամ ոչ ճիշտ քոփիռայթինգը նվազեցնում են դրա ազդեցությունը։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես ստեղծել արդյունավետ email հաղորդագրություններ և ինչպես կիրառել դրանք գործնականում։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչ դեր ունի վիզուալը էլեկտրոնային փոստում,
ինչպես գրել արդյունավետ email copy,
ինչ կառուցվածք պետք է ունենա էլեկտրոնային նամակը,
և ինչ գործիքներ են կիրառվում email մարքեթինգում։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Վիզուալը էլեկտրոնային փոստում
դիզայն, պատկերների օգտագործում և ընկալելիություն
-
Copy էլեկտրոնային փոստում
վերնագրեր, բովանդակություն և գործողության կոչեր
-
Կառուցվածքը էլեկտրոնային փոստում
տեղաբաշխում, տրամաբանություն և ընթեռնելիություն
-
Գործիքներ և պրակտիկ դասընթաց
email հարթակներ, ավտոմատացում և գործնական աշխատանք
Արդյունքում մասնակիցները կկարողանան
ստեղծել արդյունավետ և նպատակային email հաղորդագրություններ,
կիրառել վիզուալ և քոփիռայթինգի սկզբունքները email-ում,
կառուցել էլեկտրոնային նամակների ճիշտ կառուցվածք,
օգտագործել email մարքեթինգի գործիքները գործնական մակարդակում։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է հաղորդակցական և կատարողական email մարքեթինգային մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել Email մարքեթինգի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
- Ստելլա Գասպարյան
- Նոյեմբերի 22






