Բրենդինգ, դիզայն մարքեթինգ
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ բրենդինգի և դիզայն մարքեթինգի դերը բիզնեսի դիրքավորման և հաղորդակցության արդյունավետության մեջ։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կառուցել ճանաչելի և համակարգված բրենդ՝ հիմնված դիզայնի և մարքեթինգի համադրման վրա։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Առանց հստակ բրենդինգի և դիզայնի ռազմավարության մարքեթինգային հաղորդակցությունները դառնում են անկանոն և ոչ արդյունավետ։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես են ձևավորվում բրենդի հիմքերը, ինչպես կիրառել դիզայնը որպես մարքեթինգային գործիք և ինչպես գնահատել դրա արդյունավետությունը։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
որոնք են բրենդինգի հիմնական սկզբունքները,
ինչ դեր ունի գույնի հոգեբանությունը և ստանդարտները բրենդինգում,
ինչ է ներառում Brandbook-ը և ինչպես է այն կիրառվում,
ինչ UI/UX դիզայնի մոտեցումներ են կիրառվում թվային միջավայրում,
և ինչպես գնահատել դիզայնի արդյունավետությունն ու օպտիմալացումը։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Branding-ի հիմնական սկզբունքները
բրենդի ինքնություն, դիրքավորում և հաղորդակցություն
-
Գույնի հոգեբանություն և հիմնական ստանդարտներ
գունային ընտրության ազդեցությունը ընկալման վրա
-
Brandbook
բովանդակություն, ֆորմատ և կիրառման մոտեցումներ
-
UI/UX դիզայնի մոտեցումներ
օգտագործելիություն, փորձ և թվային միջավայր
-
Դիզայն արդյունավետություն և օպտիմալացում
դիզայնի ազդեցության չափում և բարելավում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
կառուցել և գնահատել բրենդի հիմքերը,
կիրառել գույնի և դիզայնի սկզբունքները բրենդինգում,
աշխատել Brandbook-ի հետ և հասկանալ դրա դերը,
բարելավել դիզայնի արդյունավետությունը մարքեթինգային նպատակների համար։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է բրենդային և դիզայն մտածողության ձևավորմանը մարքեթինգում։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել բրենդինգի և դիզայն մարքեթինգի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։
- Նանե Մաթևոսյան
- Հոկտեմբեր 12, 18






