Գործընթացների կառավարում
Այս մոդուլը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ գործընթացների կառավարման դերը IT նախագծերում և սովորել նախագծի աշխատանքները կազմակերպել, վերահսկել և բարելավել համակարգված ձևով։
Մոդուլը հարմար է նախագծերի ղեկավարների, թիմ լիդերների, IT ոլորտի մասնագետների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են կառավարել նախագծերը գործընթացների մակարդակում։
Մոդուլի մասին
IT նախագծերում գործընթացների հստակ պլանավորումը և վերահսկումը նվազեցնում է ռիսկերը, խնայում է ռեսուրսները և ապահովում կանխատեսելի արդյունքներ։ Այս մոդուլը ներկայացնում է գործընթացների պլանավորման, մոնիթորինգի և բարելավման գործիքներն ու մոտեցումները։
Այս մոդուլը օգնում է հասկանալ՝
ինչպես իրականացնել գործընթացների պլանավորում,
ինչպես կիրառել Գանտի աղյուսակը (Gantt chart) նախագծերում,
ինչպես կատարել գործընթացների կատարելագործում,
ինչ դեր ունի փաստաթղթաշրջանառությունը նախագծերում,
ինչպես իրականացնել նախագծի մոնիթորինգ և չափանիշների սահմանում,
և ինչպես կառավարել փոփոխությունները և բյուջեն։
Մոդուլի հիմնական թեմաները
-
Գործընթացների պլանավորում
քայլեր, ժամանակացույց և պատասխանատվություններ
-
Գանտի աղյուսակ (Gantt chart)
ժամանակացույցի վիզուալացում և վերահսկում
-
Գործընթացների կատարելագործում
արդյունավետության բարձրացում և օպտիմալացում
-
Փաստաթղթաշրջանառություն
փաստաթղթերի կառավարում և թափանցիկություն
-
Նախագծի մոնիթորինգ և չափանիշներ
KPI-ներ, վերահսկում և հաշվետվություններ
-
Փոփոխությունների կառավարում
փոփոխությունների ազդեցության գնահատում և իրականացում
-
Բյուջետավորում
ծախսերի պլանավորում և վերահսկում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
պլանավորել և կառավարել IT նախագծերի գործընթացները,
կիրառել Gantt chart գործիքը նախագծերում,
վերահսկել նախագծի առաջընթացը և բյուջեն,
արդյունավետորեն կառավարել փոփոխությունները։
Այս մոդուլը հանդիսանում է IT Project Management ծրագրի մի մասը և նպաստում է գործընթացային, վերահսկելի և արդյունքակենտրոն նախագծային մտածողության ձևավորմանը։
Մոդուլի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում կիրառել գործընթացների կառավարման գործիքներն ու մոտեցումները IT նախագծերի իրականացման ընթացքում։
- Մարգարետ Բաբուրյան
- 2 ժամ






