Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ բիզնես միջավայրում ռիսկերի դերը, սովորել բացահայտել հնարավոր ռիսկերը և գնահատել դրանց ազդեցությունը IT նախագծերի և բիզնես գործընթացների վրա։
Մոդուլը հարմար է նախագծերի ղեկավարների, բիզնես վերլուծաբանների, թիմ լիդերների, IT ոլորտի մասնագետների, ձեռնարկատերերի և ուսանողների համար, ովքեր ցանկանում են կայացնել ավելի կանխատեսելի և հիմնավորված որոշումներ ռիսկերի կառավարման միջոցով։
Մոդուլի մասին
Ժամանակակից բիզնես և IT միջավայրում ռիսկերի ճիշտ կառավարումը կարևոր նշանակություն ունի նախագծերի կայունության, արդյունավետության և հաջող իրականացման համար։ Այս մոդուլը ներկայացնում է ռիսկերի հայտնաբերման, գնահատման և վերլուծության հիմնական մոտեցումները և գործիքները։
Այս մոդուլը օգնում է հասկանալ՝
ինչ է բիզնես ռիսկը և ինչ տեսակներ կան,
ինչպես իրականացնել ռիսկերի նույնականացում և հայտնաբերում,
ինչպես գնահատել ռիսկերի հավանականությունն ու ազդեցությունը,
ինչպես կատարել ռիսկերի վերլուծություն,
ինչպես կանխատեսել հնարավոր խնդիրները նախագծերում,
և ինչպես կայացնել ավելի արդյունավետ որոշումներ ռիսկերի կառավարման միջոցով։
Մոդուլի հիմնական թեմաները
Ներածություն
բիզնես միջավայր, ռիսկերի տեսակներ և կառավարման հիմունքներ
Ռիսկերի նույնականացում / հայտնաբերում
ռիսկերի բացահայտման մեթոդներ և աղբյուրներ
Ռիսկերի գնահատում և վերլուծություն
ռիսկերի հավանականության, ազդեցության և առաջնահերթությունների գնահատում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
բացահայտել և դասակարգել բիզնես և նախագծային ռիսկերը,
գնահատել ռիսկերի ազդեցությունն ու հավանականությունը,
կիրառել ռիսկերի վերլուծության հիմնական մեթոդները,
կանխատեսել հնարավոր խնդիրները նախագծերի ընթացքում,
և կայացնել ավելի հիմնավորված բիզնես որոշումներ։
Այս մոդուլը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է վերլուծական, կանխատեսելի և ռազմավարական նախագծային մտածողության ձևավորմանը։
Մոդուլի նպատակն է օգնել մասնակիցներին հասկանալ ռիսկերի կառավարման սկզբունքները և կիրառել դրանք բիզնես և IT նախագծերի իրականացման ընթացքում։
Մոդուլ 7.2 Բիզնես և Ռիսկեր
Դասընթացավար(ներ)
Նիկա Մանուկովա և Տիգրան Պողոսյան
Տևողություն:
նոյեմբեր
