top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting
  • Slice 20 White_edited

Նեյրոմարքեթինգ

AMD14,000.00Price
Quantity

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ նեյրոմարքեթինգի հիմունքները և կիրառել դրանք հաճախորդների վարքագծի և մարքեթինգային հաղորդակցությունների ավելի խորքային ընկալման համար։

Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են օգտագործել վարքագծային և հոգեբանական տվյալները մարքեթինգային որոշումների կայացման մեջ։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Շատ մարքեթինգային որոշումներ հիմնվում են հայտարարած կարծիքների վրա, որոնք միշտ չեն արտացոլում իրական վարքագիծը։ Նեյրոմարքեթինգը թույլ է տալիս հասկանալ հաճախորդների արձագանքները՝ հիմնվելով գիտակցական և ենթագիտակցական ազդակների վրա։ Այս դասընթացը օգնում է ճիշտ կիրառել այդ մոտեցումները գործնական միջավայրում։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչ է նեյրոմարքեթինգը և ինչ խնդիրներ է այն լուծում,

  • ինչ մեթոդներ և գործիքներ են կիրառվում նեյրոմարքեթինգում,

  • և ինչպես իրականացնել տվյալների վերլուծություն նեյրոմարքեթինգային ուսումնասիրությունների շրջանակում։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Ի՞նչ է նեյրոմարքեթինգը

    նեյրոմարքեթինգի սահմանում և կիրառման ոլորտներ

  • Նեյրոմարքեթինգի մեթոդներ և գործիքներ

    վարքագծային չափումներ, փորձարկումներ և դիտարկումներ

  • Տվյալների վերլուծություն

    արդյունքների մեկնաբանություն և կիրառություն մարքեթինգում

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • հասկանալ նեյրոմարքեթինգի հիմնական սկզբունքները,

  • ճիշտ ընտրել նեյրոմարքեթինգային մեթոդներ տարբեր խնդիրների համար,

  • վերլուծել նեյրոմարքեթինգային տվյալները,

  • կիրառել նեյրոմարքեթինգի արդյունքները հաղորդակցությունների և որոշումների մեջ։

 

Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է վարքագծային և տվյալահեն մարքեթինգային մտածողության ձևավորմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել նեյրոմարքեթինգի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։

  • Նանե Մաթևոսյան
  • Հոկտեմբեր 11
bottom of page