Վաճառքների կառավարում
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել վաճառքների կառավարման հմտությունները և կառուցել արդյունավետ վաճառքի համակարգ՝ հիմնված գործընթացների, հաղորդակցության և վարքագծային գործոնների վրա։
Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, վաճառքի մասնագետների, ղեկավարների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կառավարել վաճառքները ոչ միայն ինտուիտիվ, այլ համակարգված մոտեցմամբ։
Ինչ խնդիր է լուծում դասընթացը
Վաճառքները հաճախ կախված են առանձին մարդկանց հմտություններից, այլ ոչ թե հստակ մոդելից և կառավարման մեխանիզմներից։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես կառուցել վաճառքի գործընթացը, զարգացնել թիմի կարողությունները և կառավարել վաճառքները՝ հաշվի առնելով սթրեսները, բանակցությունները և էթիկական պահանջները։
Այս դասընթացը օգնում է հասկանալ՝
ինչ վաճառքի մոդելներ և ֆորմատներ են կիրառվում բիզնեսում,
ինչ դեր ունեն սպասարկման և հաղորդակցման կարողությունները,
ինչպես են կիրառվում բանակցային կարողությունները, NLP և EQ-ն վաճառքներում,
ինչպես կառավարել սթրեսները վաճառքի միջավայրում,
ինչ է Compliance կառավարումը վաճառքներում,
և ինչպես կիրառել Cross Selling և Up-selling տեխնոլոգիաները։
Դասընթացի հիմնական թեմաները
-
Վաճառքի մոդելներ և ֆորմատներ
B2C, B2B, ուղղակի և անուղղակի վաճառքներ
-
Սպասարկման և հաղորդակցման կարողություններ
հաճախորդի հետ շփում և վստահության ձևավորում
-
Բանակցային կարողություններ, NLP և EQ
ազդեցություն, հույզերի կառավարում և համոզում
-
Սթրեսների կառավարում
վաճառքի ճնշման և բարդ իրավիճակների կառավարում
-
Compliance կառավարում
էթիկա, կանոններ և պատասխանատվություն վաճառքներում
-
Cross Selling և Up-selling տեխնոլոգիաներ
միջին չեկի և հաճախորդի արժեքի բարձրացում
-
Վաճառքների մոդելավորում և կառավարում
վաճառքի գործընթացների կառուցում և վերահսկում
Արդյունքում մասնակիցները կկարողանան
կառուցել և կառավարել վաճառքի համակարգված գործընթաց,
բարելավել վաճառքի և սպասարկման հմտությունները,
կիրառել բանակցային, NLP և EQ գործիքներ վաճառքներում,
բարձրացնել վաճառքների արդյունավետությունն ու կայունությունը։
Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է կառավարվող, էթիկական և արդյունքահեն վաճառքային մտածողության ձևավորմանը։
Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել վաճառքների կառավարման գործիքները բիզնես և աշխատանքային միջավայրում։
- Տարբեր
- դեկտեմբերի 13, 14, 20, 21






